‘Կարլ Բիլդտ. Հայաստանը կատարում է շրջադարձ 180 աստիճանով’

1902

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը իր twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հայտարարության վերաբերյալ. «Թվում է, որ Հայաստանը կասեցնում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի մտնելու բանակցությունները ու գնում Ռուսաստանի հետ ինտեգրման: Շրջադարձ 180 աստիճանով»: Քիչ առաջ էլ Բիլդտը, արդեն երկրորդ անգամ անդրադառնալով Սերժ Սարգսյանի որոշմանը` գրել է. «Հայաստանը 4 տարի է, ինչ բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ: Այժմ նախագահը նախընտրում է Կրեմլը՝ Բրյուսելից»:

Նախորդ հոդվածը‘Մենդիլիբարը՝ մեկնարկած մրցաշրջանի առաջին զոհ’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Վան դեր Վաարտ. Բեյլի համար Մադրիդում շատ բարդ կլինի’