‘Կարլ Հայնց Ռումենիգե. «Ես Բունդեսլիգայում չտեսա համերաշխություն»’

644

«Բավարիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչ Կարլ Հայնց Ռումենիգեն քննադատության է ենթարկել գերմանական ֆուտբոլի ղեկավարությանը՝ մյուխենյան ակումբի հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքի համար,-հաղորդում է Bild-ը;

— Երեք շաբաթը հանգստի համար շատ քիչ է, իսկ երկու շաբաթ էլ մեր թիմին նախապատրստվելու համար բավարար չէ,-ասել է Ռումենիգեն. — Ես չտեսա համերաշխություն Բունեսլիգայում: Կառավարիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկեցի մրցաշարը սկսել оգոստոսի 29-ին, այլ ոչ թե 22-ին, սակայն ինձ մերժեցին: Նրանք ասացին, որ սա «Բավարիային» վնաս հասցնելու միակ միջոցն է: Ես չեմ տեսնում ոչ մի համերաշխություն այն թիմերի հանդեպ, որոնք Գերմանիայի հավաքական են ուղարկել 8–9 ֆուտբոլիստ: Նույնը վերաբերում է նաև Դորտմունդի «Բորուսիային»:

Նախորդ հոդվածը‘Մորատան ավարտում է «Յուվենտուս» տեղափոխվելու գործարքը 18 մլն եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Տիբո Կուրտուան շնորհակալություն է հայտնել «Ատլետիկոյի»-ին և նրա երկրպագուներին’