Ինդոնեզիայի իշխանությունները ենթադրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ ներկա չի լինի G20 գագաթնաժողովին Բալիում, հինգշաբթի հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ինդոնեզական կառավարության ներկայացուցչին։
Միաժամանակ, ինդոնեզական կառավարության կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդը կարող է օնլայն ռեժիմով մասնակցել բարձր մակարդակի առաջիկա հանդիպման նստաշրջաններից մեկին։ Նաև հաստատվում է, որ Բալի կժամանի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Կրեմլում առայժմ այս լուրը չեն հաստատել։
G20 գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերի 15-16-ին։
Փոխանցում է tass.ru-ն։