‘Կարճվել է նախկին ԴԱՀԿ աշխատակցի դեմ հարուցված քրեական գործը’

1116

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը, առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իր վարույթում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում պատշաճ կարգով կատարել է օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները, այն է` տեղեկացրել է Է. Մ.-ին կատարողական վարույթի ընթացքի, փորձաքննություն նշանակելու, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու որոշումների մասին, ուստի նրա արարքում բացակայում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը: 

Նախորդ հոդվածը‘Թոշակները կավելանան. «Վայ էդ ավելանալուն». «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Գնում ես մեկ շաբաթով Կորեա, որ ի՞նչ անես. «Հրապարակ»’