‘Կարմիր խաչը Ինջիղուլյանի հարազատներին է փոխանցել ռազմագերու ուղերձը. «Ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ»’

851

Քիչ առաջ ավարտվել է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների ու ԿԽՄԿ երևանյան գրասենյանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հարազատներին լուրեր ու նամակ են փոխանցել Ինջիղուլյանից, տեղեկացնում է Razm.info-ն։

«Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գնացել էին Հակոբին տեսնելու։ Նրանք հավաստիացրել են, որ Հակոբը չունի առողջական խնդիրներ։ Անցյալ անգամ մեր հնչեցրած հարցով նրան տարել են ակնաբուժական կենտրոն, ստուգել են տեսողությունը, գրել են,որ կարճատես չի։ Բայց մենք ասում էինք, որ Հայաստանում եղած ժամանակ նա մշտապես ակնոց էր կրում։ Մեզ ասացին, որ կփոխանցեն Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին, որպեսզի նոր ստուգում անցկացվի», — կայքին փոխանցել է Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդի Հարություն Ինջիղուլյանը։

Նրա խոսքերով՝ ռազմագերուն փոխանցել են հարազատների խոսքերը. «Մենք պատասխանատու ենք, քեզ ոչ ոք չի վնասի, վերադարձի´ր հայրենիք», իսկ Հակոբի պատասխան նամակում գրված է. «Խնդրում եմ սպասեք, Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը՝ հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի վերահսկվող տարածքում։ Ադրբեջանցի համապատասխան պաշնոտյան հայտարարել է, որ Ինջիղուլյանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել: Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստան վերադառնալու դեպքում Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:

Նախորդ հոդվածը‘2014-2016 թվականների համագործակցության ծրագիր Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ‘
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման պատճառով’