‘
Կարմիր խաչի գրասենյակում ընդունել են Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին։ Գրասենյակից հայտնել են նաեւ որ ԿԽՄԿ-ն առաջիկա ժամերին հանդես կգա նաև հայտարարությամբ:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԽՄԿ գրասենյակի մոտ հավաքված զինծառայողի հարազատները պահանջում են հստակ տեղեկատվություն ներկայացնել Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրի եւ հայրենիք վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Դրանկովիչն այսօր հանդիպումներ է ունեցել նաեւ ՊՆ-ում:
‘