‘Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակությունը կապի մեջ է մահացած գերու հարազատների հետ’

1054

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղեկացվել է, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանը մահացել է: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Գործելով որպես անկողմնակալ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ մահացածի ընտանիքի հետ: ԿԽՄԿ-ն այս դեպքի հետ կապված բոլոր խնդիրների վերաբերյալ համապատասխան իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսություն է իրականացնում», — Նշեց Ամատունին: Հետեւաբար, նրա խոսքով, Կարմիր Խաչը հանրայնորեն չի մեկնաբանելու դեպքի հանգամանքները:

Զառա Ամատունին նշեց նաեւ, որ գերության մեջ մահացած Պետրոսյանի դիակի տեղափոխման վերաբերյալ առայժմ տեղեկատվության չի տիրապետում:
 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանում բանտարկյալներին ավելի վատ պայմաններում են պահում, քան ռազմագերիներին»’