‘
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպմանը ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվության են փոխանցել:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ինջիղուլյանին են փոխանցել իր ընտանիքի ուղերձն ու հարազատների մասին որոշ տեղեկություններ:
Ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխվելու մասին Զառա Ամատունին ասել է, որ նման տեղեկատվության այս պահին չի տիրապետում:
‘