‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի տարածքում պահվող հայ զինծառայողին’

974

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են շուրջ 2 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող` պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին:  

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հայ զինծառայողի հետ ընտանեկան բնույթի տեղեկատվություն է փոխանակվել:

Հիշեցնենք, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ադրբեջանական տարածքում է հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին: Նա միաժամանակ մեղադրվում է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Պենտագոնը 2014-ին իմպոտենցիայի դեմ պայքարի համար $125 մլն է ծախսել’
Հաջորդ հոդվածը‘«Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»․ Արամ Մանուկյանը՝ ոստիկանին (տեսանյութ)’