‘Կարմիր խաչն այցելել է Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն’

675

Այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնի է դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն՝ Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովին, հայտնում է Razm.info-ն:

Համաձայն Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլհամ Հուսեյնովի՝ այցելությունը կայացել է հունիսի 28-ին։ Ռազմագերուն տեղեկություններ են փոխանցվել իր ընտանիքի մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովը հուլիսի 26-ին՝ առավոտյան ժամը 6:00-ին, Թովուզի շրջանից հատելով ՀՀ սահմանը` ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին` սպիտակ դրոշը ձեռքին:

Նախորդ հոդվածը‘Հայ ամենանշանավոր գործիչները 40 տարեկանի շեմը չեն անցել’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի դատախազ. Անհնար է առանց անձի իմացության` նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել’