‘Կարմիր խաչ. «Իրմա» փոթորկից տուժել է մեկ միլիոնից ավելի մարդ’

2707

Կարիբյան ավազանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ տուժել է «Իրմա» ավերիչ փոթորկից, ևս 26 միլիոն մարդու վտանգ է սպառնում, հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Կազմակերպության տվյալներով՝ սաստիկ փոթորիկն ավերել է Բարբադոսի գրեթե բոլոր շինությունները և առանց էլեկտրականության է թողել Պուերտո-Ռիկոյի բնակիչներին, նաև զգալի ավերածություններ է գործել Բրիտանական Վիրգինյան կղզիներում:

Վերջին տվյալներով՝ «Իրման» տասը մարդու կյանք է խլել: Այն արդեն հասել է առավելագույն՝ հինգերորդ աստիճանի, նրա կենտրոնում քամու արագությունը հասնում է 300 կմ/ժ-ի:

«Իրման» անվանում են վերջին տասնամյակում Ատլանտիկայի ամենահզոր փոթորիկը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ սենատն ուզում է արգելել զենքի վաճառքը Էրդողանի թիկնազորին’