‘
Պետություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ մարդասիրական եզրույթներով քողարկել իրենց ռազմական և քաղաքական նպատակները,: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ այս մասին այսօր Ժնևում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայատարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուերը: Մաուերի խոսքով՝ այնպիսի տերմինների գործածումը, ինչպիսիք են՝ «մարդասիրական միջանցքներ» կամ «մարդասիրական անթռիչք գոտիներ», իրականում արտահայտում է այս կամ այն պետության ցանկությունը՝ «օկուպացնել տարածքը կամ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանել ռազմական ուժի օգնությամբ»:
«Դա շատ բարդություններ է ստեղծում մեր կազմակերպության համար, որը բացարձակ անաչառ, չեզոք և անկախ մարդասիրական գործունեությամբ է զբաղվում,- ասել է Մաուերը և հավելել: -ԿԽՄԿ-ն չափազանց թերահավատորեն է վերաբերվում տարածքի ռազմական պաշտպանության գաղափարին՝ ինչպես էլ այն կոչվի՝ «անվտանգ երկինք», «անթռիչք գոտի» թե «միջանցք»: Դա ոչ մի ընդհանուր բան չունի մարդասիրական գործունեության հետ և իրար է խառնում մարդասիրության և ռազմական գործողության հայեցակարգերը»,-ասել է ԿԽՄԿ ղեկավարը:
‘