‘Կարմիր կխմերների առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքով դատապարտել են ցմահ ազատազրկման’

1266

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի դատարանը դատավճիռ է արձակել կարմիր կխմերների երկու առաջնորդների նկատմամբ՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման  երկրի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու համար, տեղեկացնում է Associated Press-ը:

Մեղադրական կողմի տվյալներով՝ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած Կխիեու Սամպխանը և նախկին վարչապետ, վարչակարգի «աջ ձեռքը» համարվող Նուոն Չեան՝ Եղբայր N2 մականունով, մտադրություն են ունեցել Կամբոջայում ամբողջությամբ արմատախիլ անել մուսուլման և վիետնամցի փոքրամասնություններին:

Կարմիր կխմերները, որ կոմունիստական գաղափարախոսություն էին դավանում, Կամբոջայում իշխել են 1975-1979 թթ.: Նրանք ոչնչացնում էին իրենց քաղաքական հակառակորդներին և ազգաբնակչությանը զանգվածաբար քշում էին ճամբարներ, որտեղ մարդիկ մահանում էին սովից ու կտտանքներից: Կարմիր կխմերների սանձազերծած հալածանքների արդյունքում զոհվել է, տարբեր տվյալներով՝ մեկից մինչև երկու միլիոն մարդ, ընդ որում՝ այն ժամանակ Կամբոջայի բնակչությունը վեց միլիոն էր: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը պատրաստ է խարդավանքի, սակայն զինադադար է ուզում’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում գաղտնի վերահուղարկավորել են Սադամ Հուսեյնին’