‘Կարմիր շորտիկի վկաները’

899

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի վերջին քայլերը ամբողջովին տեղավորվում են քրեական օրենսգքրի որոշ հոդվածներում: Այն, որ բուհերի ռեկտորները  անողնաշարությամբ միշտ են աչքի ընկնել, նորություն չէ: Նրանք կարող են առանց խղճի խայթի հեռացնել լավագույն ուսանողներին, անապահով ուսանողներին՝ ուսման վարձը չմուծելու համար: Միևնույն ժամանակ նրանք իրենց ուսանողների անունները չեն տրամադրում Ծառուկյան բարեգործական հիմնադրամին՝ նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար: Ռեկտորների մասով միայն մեկ հարց՝ դրանից հետո ինչպե՞ս եք նայելու ձեր ուսանողների աչքերին:

Ինչ վերաբերում է նախարար Աշոտյանին, ապա նա այս հանցավոր համաձայնության կազմակերպիչն է: Երևանը փոքր քաղաք է, և նեղ միջավայրում անխտիր բոլոր ռեկտորները ասում են, որ իրենք կապ չունեն՝ արգելքը դրել է Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն իր մի քանի տարվա նախարարության տարիներին կարողանում է Երևանում թանկարժեք բնակարաններ ձեռք բերել, այդ թվում Հյուսիսային պողոտայում, միաժամանակ արգելում է դժվար, բայց արդար կյանքով ապրող ուսանողներին օգնություն տրամադրել: Սերժ Սարգսյանը հավերժ չի մնալու, բայց նրա և նրա կարմիր շորտիկավորների որոշ արարքներ և հանցագործություններ մնալու են օրակարգում՝ մինչև դատավճիռներ:

Մյուս կողմից, մի քիչ անհասկանալի է ԱԺ ԲՀԿ երիտասարդ պատգամավորների տեսակետը: Սա առաջին դեպքը չէ, որ տարբեր նախարարություններ արգելում և այլ խոչընդոտներ են ստեղծում հիմնադրամի գործունեության համար: Սա ունի մեկ պարզ լուծում՝ այլևս մի շփվեք պետական կառույցների հետ: Աշխատեք ուղիղ ուսանողների, նրանց ընտանքիների, մշակութային գործիչների, խմբերի հետ: Աշխատեք ուղիղ շահառուների հետ: Դրանից ձեր հեղինակությունը և գործի արդյունավետությունը միայն կբարձրանա:

Վ.Իսախանյան 

Նախորդ հոդվածը‘Որքան են թալանում բյուջեն. Կոնգրեսի հաշվարկները ‘
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Իմաստ չունի նայել Աշխարհի առաջնությունը, որտեղ ես չկամ’