Կարպինը՝ Զիդանի հետ բախման մասին

771

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, Նոբել Առուստամյանի հետ զրույցում վերհիշել է Զինեդին Զիդանի հետ բախումը Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել 2002 թվականի ապրիլի 17 -ին: 

Կռի՞վ է եղել: Ո՞ւմ է հետաքրքրում  կռիվ էր, թե ոչ: Այն, ինչ խաղադաշտում է պայքարել, հրել, հարվածել, մնում է դաշտում։ Այստեղ կռիվներ հիմնականում չեն լինում։ Դրանք ուղղակի էմոցիաներ են։  

Դա իմ կողմից ինքնավստա՞հ գործողություն էր: Ի՞նչ է նշանակում «ինքնավստահ»: Դա ինքնավստահություն էր նրա համար,  այլ ոչ թե ինձ համար: Ի՞նչ է նշանակում «ինձ համար հանդուգն պահվածք էր»: Սա, գիտեք, ձեր մտածելակերպն է, որ ինձ համար լկտիություն է ինչ-որ բան ասել Զիդանին։ Իսկ ես կարծում եմ, որ նրա կողմից էր հանդգնություն ինձ ինչ-որ բան ասելը:

Ահա ձեր մտածելակերպը: Եվ սա պետք է փոխել: Ո՞վ է նա, Զիդանը, որ ինձ՝ Կարպինին․․․ դե, դու գիտես, թե ինչ նկատի ունեմ հիմա։

 Իսկ երկրում բոլորը․ «Օ, Կարպինն ինչ-որ բան ասեց Զիդանին։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է պատահել։ Դաշտում նա Զիդանն է, հեռացրեք ազգանունն ու մարզաշապիկը․ դե, Զիդանն է։, Ֆրանսիայի հավաքականի խաղացողը։ Լավ, և ի՞նչ։ Ինչո՞ւ է նա հնդգնում ինձ»,- ասել է Կարպինը։ 

Նախորդ հոդվածըՏորոնտո (ATP). Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները
Հաջորդ հոդվածըԲունդեսլիգա. Ադամյանի գոլը «Հոֆենհայմին» օգնեց մեկնարկել վստահ հաղթանակով