‘
«Սպարտակի», «Մալյորկայի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին որոնց համաձայն` կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:Այն ներկայացնում ենք թարքմանաբար;
—Իսպանիայից վերադարձից հետո Ձեզ տեսել են Երևանում, Տուլայում, Կրասնոդարում, Ռոստովում: Բոլոր ուղևորությունները խոսակցություններ են առաջ բերել: Դրանց հետևում ինչ—որ ճշմարտություն կա՞:
-Բնավ, ոչինչ: Հավատացեք, չեմ ստում և ոչինչ չեմ թաքցնում: Երևանում մասնակցել եմ Խորեն Հովհաննիսյանին նվիրված խաղին, Տուլա մեկնել եմ, որովհետև Դիմա Ալինչևն էր ուղիղ եթեր հրավիրել: Եթե ժամանակ ունեմ, ինչու՞ չմեկնեմ: «Կրասնոդարի» գործադիր տնօրեն Վլադիմիր Հաշիգի հետ գործանական հանդիպում էր, որն առնչություն չուներ ֆուտբոլի հետ, բայց նա, բնականաբար, առաջարկեց միասին ֆուտբոլ դիտել:
Համացանցում էլ լուրեր շրջանառվեցին. մեկ գլխավորում եմ Հայաստանի հավաքականը, մեկ «Լոկոմոտիվը», հետո «Արսենալը» կամ «Սպարտակը», ապա «Կուբանը»… Ոչինչ չկա, բայց ես չեմ պատրաստվում ամեն օր հերքել այդ լուրերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հրաժարականից օրեր անց ռուսական մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակացությունենր է վարում Վալերի Կարպինի հետ:
‘