Կարպիս Փաշոյան. Բարոյական իրավունք չունեն քննադատելու

1018

Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հայաստանը զրկվել է մանևրելու հնարավորությունից, քանի որ ջախջախվել է պատերազմում։ Իսկ ջախջախվել է, քանի որ չի իրագործել Լավրովյան խաղաղ կարգավորման պլանը։ Սա շատ կոնկրետ պատճառահետևանքային շղթա է, ինչին հաջորդում է մյուս տրամաբանական շղթան․ բոլոր այն կուսակցությունները, քաղ․ գործիչները, վերլուծաբանները, մտավորականները, որոնք ժամանակին դեմ են եղել Լավրովյան պլանին, Նիկոլ Փաշինյանից խաղաղ կարգավորում չեն պահանջել, ծափահարել են պատերազմ հրահրող հայտարարություններին, այսօր բարոյական իրավունք չունեն քննադատելու նրա արտաքին քաղաքականությունը և միջազգային պարտավորությունների իրագործումը։ Իսկ չունեն, որովհետև նրանք բոլորը հանցակիցներ են և այս կամ այն չափով կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Հայաստանի այս ծանր իրավիճակի համար։

Տարրական բարեվարքությունը ենթադրում է, որ գոնե պետք է հրապարակային ափսոսանք հայտնեն, կամ էլ` գոնե հասկանան իրենց մոլորությունը։

Հ․Գ․ Նորից եմ կրկնում` Հայաստանը անելիք չունի Ղազախստանում, սա ընդամենը իմ ցանկությունն է, բայց իրականության մեջ հասկանում եմ, որ անհրաժեշտության դեպքում հայոց այրուձին կուղարկվի նաև Կուբա, և մենք ոչինչ չենք կարող փոխել։ Մնում է միայն ծիսակարգային դատապարտումը, այն էլ` խղճի դեմ մեղք չգործելու համար»։

Նախորդ հոդվածըԲայդենը կոշտ ելույթ է ունեցել
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը