‘Կարսում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը’

688

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համանման կարծիքներ են հայտնել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և ընդգծել են տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Կարսում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Թուրքիան վերստին հայտարարում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը  վճռականորեն պաշտպանելու մասին: Գոյություն ունեցող խնդիրների առնչությամբ Հայաստանը զերծ է մնացել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմից», — ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Այդ համատեքստում նա հավելել է, որ բավականին արդյունավետ հանդիպում է անցկացրել Վրաստանի և Ադրբեջանի գործընկերներ Թամար Բերուչաշվիլիի և Էլմար Մամեդյարովի հետ:

Թուրքիայի արտգործնախարարի հավաստմամբ, հանդիպման ընթացքում վերանայվել են ավելի վաղ կայացված որոշումները և այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և TANAP անդրանատոլիական գազամուղի կառուցումը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Վերջին շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է ` 235 տղա և 177 աղջիկ’
Հաջորդ հոդվածը‘Ռալֆ Յիրիկյան. Դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությունում’