‘
«Ման. Յունայթեդ»-ի փորձառու ֆուտբոլիստ Մայքլ Կարրիկը փորձում է հարթել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի կոնֆլիկտը: Այս մասին հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Պոգբան դժգոհ է, որ վերջերս սկսել է հայտնվել պահեստայինների նստարանին: Կարրիկը փորձում է հաշտեցնել կողմերին, քանի որ այդ կոնֆլիկտն ազդում է նաև «Ման. Յունայթեդ»-ում տիրող ընդհանուր մթնոլորտի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոն ցանկանում է վաճառել Պոգբայի տրանսֆերը, բայց «Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունը դեմ է դրան:
‘