‘«Կարֆուր»-ը 2014թ.-ին մուտք կգործի Հայաստան’

1150

«Կարֆուր» ընկերությունը Հայաստան մուտք կգործի եկող տարվա կեսին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ հիշեցնելով, որ Հայաստանում արևմտյան թիվ մեկ ներդրողը Ֆրանսիան է, հայտնում է tert.am-ը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ դեսպանն ասաց. «Մենք իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանին և Թուրքիային հաջողվի հնարավորինս արագ կարգավորել իրենց հարաբերությունները, որ վերջապես Թուրքիա-Հայաստան սահմանը բացվի, և այս երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերութուններ, որպեսզի այս տարածքում գերակայեն եվրոպական արժեքներ, լինեն շփումներ, երկխոսություն և որ Հայաստանն իսկապես իր դերակատարությունը, տեղը կարողանա գտնել քաղաքակրթությունների և շփումների խաչմերուկում»,-ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Իտալական ողբերգություններ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ’