‘ԿԲ. Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել’

1400

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներ ի համաձայն, 2015 թվականի փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 90.2 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել 1 միլիարդ 260 միլիոն դոլար:

Այսպիսով, Հայաստանի միջազգային պահուստները չորրորդ ամիսն է, ինչ շարունակում են կրճատվել․ 2014 թվականի հոկտեմբերից ի վեր պահուստները կրճատվել են՝ 413.2 միլիոն ԱՄՆ դոլարով: 

Հայաստանի միջազգային պահուստների ներկայիս մակարդակը ամենացածրն է ճգնաժամային 2009-ի հունիսից ի վեր:

Նախորդ հոդվածը‘Հալեպում հայ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Եվրատեսիլ 2015. Առաջին կիսաեզրափակչում Genealogy-ն ելույթ կունենա 2-րդը’