‘ԿԲ. Մասնավոր ներդրումները 1% աճի փոխարեն 7%-ով կնվազեն’

799

ՀՀ Կենտրոնական բանկը մասնավոր ներդրումների աճի տեմպերի կանխատեսումը վերանայել է դեպի նվազման կողմը: Ըստ ԱրմԻնֆոյի, ինչպես նշված է ՀՀ ԿԲ 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2013 թվականին և 2014 թվականի առաջին եռամսյակում մասնավոր ներդրումները դեպի Հայաստանի տնտեսություն կկրճատվեն 7%-ով, նախկինում կանխատեսվող 1% աճի փոխարեն: Կանխատեսումը հիմնված է ակնկալվածից ավելի ցածր ներդրումային ակտիվության վրա, որը երկրում արձանագրվել է 3-րդ եռամսյակում, ինչի մասին է վկայում շինարարության ոլորտի անկումը: Սակայն միջնաժամկետ հեռանկարում, շինարարության ոլորտի զարգացմանը զուգեհեռ, կարձանագրվի մասնավոր ներդրումների դանդաղ աճ, որն էլ իր հերթին կապահովի այդ ժամանակահատվածի համար կանխատեսվող տնտեսական աճը:

ՀՀ ԿԲ վերանայել է նաև մասնավոր սպառման 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի կանխատեսումները, ընդ որում` դեպի նվազման կողմը: Նշված ժամանահատվածում այս ցուցանիշի աճը Հայաստանում կկազմի 2.7%: Հիշեցնենք, որ ըստ ԿԲ ավելի վաղ արված կանխատեսման, այս ցուցանիշը պետք է կազմեր 4.6%: Մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված կլինի գյուղատնտեսական արտադրության և տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումով, ինչպես նաև էներգակիրների սակագների աճով:

Միևնույն ժամանակ, սկսած հաջորդ տարվա 2-րդ եռամսյակից մասնավոր սպառման աճը զգալիորեն կարագանա և 2014 թվականի ավարտին կկազմի 4.5-5%, ինչը հիմնականում պայմանավորված կլինի պետհատվածի աշխատավարձերի և կենսաթոշակների զգալի աճով:

ԿԲ 2013 թվականին և 2014 թվականի առաջին եռամսյակում ակնկալում է նաև մասնավոր հատվածի ծախսերի աճի տեմպերի նվազում: (ԿԲ նախկին կանխատեսումով այս ցուցանիշը կազմում էր 4.7%): Ընդ որում, Մեգառեգուլյատորը կանմխատեսում է, որ համախառն պահանջարկի աճի տեմպերն էապես չեն փոխվի, բայց միջնաժամկետ հեռանկարում հարկա-բյուջետային քաղաքականության ֆոնի ներքո կարագանան: Նման պայմաններում մասնավոր հատվածի ծախսերի ցուցանիշը 2014-ի առաջին եռամսյակում ինֆլյացիայի վրա 0.9-1.0 տոկոսային կետով կունենան զսպող ազդեցություն: Պետհատվածի ծախսերի աճի հետևանքով 2014-ի երկրորդ կիսամյակից մասնավոր հատվածի կողմից ինֆլյացիոն ճնշումները սպառողական շուկայում կկազմեն 0.4-0.5  տոկոսային կետ, իսկ արդեն 2015 թվականի 2-րդ եռամսյակում կհասնեն զրոյական ցուցանիշին, հետագայում ամբողջովին չեզոքանալով:

Ըստ ԿԲ տվյալների, մասնավոր սպառման աճը Հայաստանում 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2.5%, մասնավոր ներդրումները տարեկան կտրվածքով աճել ե 9%, ինչը պայմանավորված է եղել բացառապես հավելյալ արժեքի նվազումով` շինարարության հատվածում: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ հաղորդագրությունը Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է հայտնի բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը’