‘ԿԲ նախագահի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկվել ‘

1157

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը հունիսի 18-ին Երևանում տեղի է ունեցել վրաերթի: Ժամը 22:00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց «ВАЗ 21 214» մակնիշի` 71 ՍՕ 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 49-ամյա Հենրիկ Փիլոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածին նաև օգնել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քանի որ ըստ տեղեկությունների՝ նա Ջավադյանի ծառայողական ավտոմեքենայից իջել է և երբ փողոցն անցել է, որպեսզի իր «շեֆի» համար ծխախոտ գնի, տեղի է ունեցել վրաերթը: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երբ նա բերվել է հիվանդանոց, գտնվում էր ոչ սթափ վիճակում:

Նախորդ հոդվածը‘ Սիրուն չի, Սրբազա՛ն հայր…’
Հաջորդ հոդվածը‘ՀԺ. Վովա Գասպարյանը քիթը քորելով՝ ձեռքն է վերցրել ինքնաձիգը եւ հայհոյելով` սկսել է անկանոն օդ կրակել ‘