‘ԿԲ նախկին նախագահ. Բանկային համակարգի շահույթի անկումը կշարունակվի նաև 2015 թվականին’

1031

Հայաստանի բանկային համակարգի շահույթի անկման միտումները կպահպանվեն նաև 2015 թվականին: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Շահույթը դրական մակարդակի դուրս բերելու անհնարինությունը նա պայմանավորել է նրանով, որ շահույթի աճի տեմպերի դանդաղումը դիտվել է երկարատև ժամանակաշրջանում: «Իսկ դա կայուն միտում է»,-մեկնաբանել է Բ.Ասատրյանը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, բանկերի զուտ շահույթը 2014 թվականի 9 ամիսներին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.1%, կազմելով 28.2 մլրդ դրամ: ($ 69.1 մլն դոլար): Բանկային համակարգի շահույթի նման անկումը հիմնականում պայմանավորված է եկամտաբերության նվազումով և վարկային պորտֆելի որակի վատթարացումով: Դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ 2014 թվականը բանկային համակարգը կարող է եզրափակել կրճատված շահույթով: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին, այսինքն` ճգնաժամի գագաթնակետին, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կրճատվեց 48%, բայց հաջորդ` 2010 թվականին զգալիորեն համակարգը բարելավեց տեմպերը և ապահովեց ավելի քան կրկնակի աճ: 2011 թվականին բանկային համակարգի զուտ շահույթի աճի տեմպերը դանդաղեցին 21,2%, 2012-ին աճն ավելի դանդաղելց, մինչև 7,4%: 2013-ին հայկական բանկերի զուտ շահույթի աճի տեմպերն արագացան մինչև 22%, իսկ 2014-ից սկսեվեց անկումը, սեպտեմբերի վերջին արձանագրելով բացասական դինամիկա:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Երիտասարդ գործարարին օրենսդրության խախտումներով 16 ամիս կալանքի տակ են պահում ‘
Հաջորդ հոդվածը‘Կողաշրջվել է կալանավորին տեղափոխող «Վիլիսը». Կան վիրավորներ’