‘ԿԲ նոր հուշադրամ. «2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» ‘

715

ԿԲ-ն թողարկել է «2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 20,0 գ

Տրամագիծը՝ 38,60 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Տպաքանակը՝ մինչև 5 000 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:  

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական բանկը ԱՄՆ-ին $9 մլրդ տուգանք կվճարի՝ պատժամիջոցները խախտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել հնազանդեցնել ԻԼԻՊ-ի գրոհայիններին’