‘ԿԲ-ն արձանագրել է, որ սպասվում է գազի սակագնի աճ. Մամուլ’

668

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը իր փետրվարի 12-ի նիստում քննարկելով առաջիկայում Հայաստանում սպասվող գնաճի ցուցանիշը ընդգծել է, որ սպասվում է գազի սակագնի աճ, ընդ որում` դա կարող է հանգեցնել բարձր ընդհանուր գնաճի:

Այն, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող գազի սակագինը բարձրանալու է, հայտնի է բոլորին, բայց որևէ պաշտոնական մարմին այդ մասին հրապարակային կանխատեսումներ չի անում: Փաստորեն, ԿԲ-ն առաջինն է: Թերթը հիշեցնում է, որ ի հեճուկս մեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, թե ՌԴ-ից մատակարարվող գազի հազար խմ-ի գինը 180 դոլար է, մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այդ գազը Հայաստանին արդեն վաղուց մատակարարվում է 254 դոլարով:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն գրպանում մատանի է պահում, որ անհարմար վիճակի մեջ չհայտնվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցի տնօրենների համար «խիյարը թա՞րս բուսնեց». Մամուլ’