‘ԿԲ-ն հերթական $6 մլն է վաճառել, սակայն փոխարժեքը շարունակում է աճել’

1252

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ համաձայն ԿԲ-ի կողմից օրերս հրապարակած հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 9-ին իրականացվել էր 6 (վեց)  մլն ԱՄՆ դոլարի վաճառք 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով,  սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Չնայած ԿԲ-ի ձեռնարկած ջանքերին դոլարի փոխարժեքը շարունակում աճել: Նույն ԿԲ-ի տվյալներով, դեկտեմբերի 8-ին 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառքը իրականացվել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, դեկտեմբերի 9-ին՝ 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով, իսկ այօսր արդեն 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Այսպիսով կարելի է փաստել, որ փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու ԿԲ գործողությունները սպասելի արդյունք չեն տալիս:

Հավելենք նաև, որ ԿԲ-ի որդեգրած նոր քաղաքականությունը կասկածի տակ է դրվում տնտեսական վերլուծաբանների կողմից: Այսպես «ՀԺ» վերլուծաբան Հայկ Գևորգյանը հարցեր է առաջ քաշում. Առաջին հարցը, թե ո՞ւմ և որտե՞ղ է ԿԲ-ն վարճառում գումարները, ովքե՞ր են մասնակցում այդ աճուրդներին, ինչպե՞ս է որոշվում, թե տվյալ օրը որքան դոլար պետք է հանվի աճուրդի… Խնդիրն այն է, որ Հայաստանում արդեն կա այն հարթակը, որտեղ աճուրդով դոլար են վաճառում և դա կոչվում է ֆոնդային բորսա՝ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա»: Ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել այդ հարթակից և մի անհայտ վայրում անհայտ մասնակիցների շրջանում աճուրդներ է անցկացնում:

Նախորդ հոդվածը‘Ուսանողական համաժողովը իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժմանը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը սրանից ավելի մեծ աջակցություն չէր կարող երազել’