‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’

1133

2015թ-ի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,677,056 դոլար 480.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,018,002 ԱՄՆ դոլար 482.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 4,134,947 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,345,953 EUR 512.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,511,665 EUR 517.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,090,441,701 ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 342,680,084 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝31.3 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘«Ոչ»-ի հանրահավաքը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ավելի ու ավելի մեծ թվով մեքսիկացիներ են ԱՄՆ-ից վերադառնում հայրենիք’