‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’

1341

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2016թ-ի փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,608,861 դոլար 490,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 81,628,102 ԱՄՆ դոլար 491,87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 8,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 490,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,247

EUR 532,29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,721,879 EUR 536,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,718,883 ՌԴ ռուբլի 6,54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 487,903,250 ՌԴ ռուբլի 6.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.4 մլն ԱՄՆ դոլար: 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Բան Կի-մունի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն գումարի, այլև երկրպագուների մասին»’