ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի պատից հեռացվել է Զորավար Անդրանիկի նկարը. Shamshyan.com

1571

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, արդեն մի քանի օր է Արագածոտնի մարզի Արտենի գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնել։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ փորձեն հեռացնել, թույլ չտան։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում` սպասելով, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիներն առաջարկում են գոնե դպրոցից հեռացված նկարը տեղադրել գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։

Նախորդ հոդվածըՏիգրան Պասկևիչյանի «Գիտությունից` պետություն» ֆիլմը (մաս 2)
Հաջորդ հոդվածըԱրամ Աբրահամյան. Ինչով է ավարտվում ավտորիտարիզմը