‘Կգործի Իբրահիմովիչին նվիրված նոր որոնողական համակարգ’

964

Ի պատիվ Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչի` շվեդական «SweetPop» ընկերությունը նոր` «Zlaaatan.com» անվամբ որոնողական համակարգ է ստեղծել:

«Այս որոնողական համակարգը կապակցված է «Google»-ին, սակայն բոլոր որոնումների պատասխաններն առնչվում են Իբրահիմովիչին: Օրինակ` եթե դուք ցանկանում են բուրգերների բաղադրատոմսեր գտնել, կստանաք տեղեկատվություն «Zlatan Burger»-ի մասին: Կամ եթե գրում ենք «Ferrari» բառը, կստանաք տեղեկատվություն Զլատանի ավտոմեքենայի մասին:

Իբրահիմովիչը մեր կուռքն է: Նա հայտնի է ամբողջ աշխարհում, դրա համար էլ ընտրել ենք նրա կերպարը: Զլատանից թույլատվություն չենք հարցրել, բայց հույս ունենք` նա կհավանի սա»,-ընկերության հայտարարությունը մեջբերված է «L’Equipe»-ից:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ շարունակում է թվանկարչությունը. Մարտին գնանկում է արձանագրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը՝ ապրիլի 17-ին’