‘Կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, Մերձավան գյուղի ջրամատակարարումը’

562

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ը ամբողջությամբ կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, ինչպես նաև Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Լրագրողները կայք են ստեղծել Սնոուդենի նյութերի հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականը մոտ կես մլն դրամ կծախսի՝ ավելների համար’