‘Կեղծ ցուցմունք է տվել ու հիմա զղջում է’

1027

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունել քաղբանտարկյալների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղաների դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունը, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ: Այս մասին գրում է «ՉԻ»-ն:

Հարցազրույցը Հրանտ Միրիջանյանի հետ կարդացեք՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյանի թոռը ժամանել է. Մամուլ’