‘Կեմերովոյի իշխանությունները ստուգում են հրդեհի 78 զոհերի մասին տեղեկությունը’

1725

Կեմերովոյի մարզի իշխանությունները ստուգում են «Зимняя вишня» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ զոհերի թվի անհամապատասխանությունը պաշտոնական թվին, հայտնել է առաջին փոխնահանգապետ Վլադիմիր Չեռնովը:

Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով քաղաքացիների նախձեռնող խմբի հարցին, թե իրենք հայտարարություններ են ստացել կորած հարազատների վերաբերյալ: Այդ փաստաթղթերի համաձայն՝ ողբերգության զոհերի թիվը կարող է հասնել 78-ի, մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 64 մարդ:

«Այժմ մենք համադրում ենք, փնտրում այն մարդկանց կոնտակտները, ովքեր դիմել են, քանի որ չափազանց շատ են եղել սոցցանցերից վերցված տեղեկությունները: Ինձ թվում է՝ ինչ-որ տեղ անհասկանալի խաղ է տեղի ունենում, և ինչ-որ մեկը, հնարավոր է, ինչ-որ մեկին հրահրում է: Բայց դա շատ լուրջ հարց է»,- ասել է Չեռնովը և հավելել, որ եթե այդ հայտարարություններում տեղեկությունները կեղծ լինեն, ապա այդ մարդիկ պատասխանատվության կկանչվեն:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն արտաքսում է յոթ ռուսաստանցիների’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում’