‘Կեմերովոյում ոստիկաններին կսովորեցնեն սալսա պարել՝ սթրեսի դեմ պայքարելու նպատակով’

955

Կեմերովոյի ոստիկանության աշխատակիցները կայցելեն Մանուկների և երիտասարդության թատրոն, որտեղ կիրակի օրը նրանց համար «Թատրոնը՝ որպես սթրեսի դեմ միջոց» ակցիայի շրջանակներում լատինաամերիկյան պարերի վարպետության դասեր կտրվեն, հաղորդում է թատրոնի մամլո ծառայությունը:

Ակցիայի մասնակիցները ոստիկանության հատուկ ստորաբաժանումների այն ոստիկաններն են լինելու, ովքեր եղել են «թեժ կետերում»: Վարպետության դասերից հետո ելույթ կունենան պրոֆեսիոնալ պարողները, ապա ոստիկանները ներկայցում կդիտեն:

«Միջոցառումը նախատեսված է արտ-թերապևտիկ ազդեցություն գործելու համար, այն հոգեբանական վերականգնման գործընթացի մի մասն է, օգնում է հանել սթրեսը, կառավարել զգացմունքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն Ուզբեկստանին է հանձնել մարդկանց առևտրի մեջ կասկածվող տղամարդուն’
Հաջորդ հոդվածը‘Վնուկովոյի գլխավոր տնօրենը և նրա տեղակալն ազատվել են աշխատանքից’