Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա Նավասը 2014-2019 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն։ ՊՍԺ-ում Նավասը դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 21 միավորով 13-րդ տեղում է։