‘Կեյլոր Նավասը ցանկանում է հունվարին հեռանալ Մադրիդի «Ռեալից»’

878

Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը ձանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Արքայական թիմից, հաղորդում է Sport.es-ը: Ֆուտբոլիստը կորցրել է առաջին համարի կարգավիճակը բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի գալուց հետո:

31-ամյա դարպասապահը դժգոհել է, որ 2014 թվականից «Ռեալում» երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, այլ տիտղոսներ է նվաճել, բայց չի արժանանում վստահության:

Սակայն Արքայական ակումբը մտադիր է աշխատավարձի բարձրացմամբ համոզել Կեյլոր Նավասին մնալ մինչեւ 2021 թվականը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինոն նամակ է գրել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը’
Հաջորդ հոդվածը’30 տարի. Այսօր Սպիտակի աղետաբեր երկրաշարժի օրն է’