‘Կեյլոր Նավասի տրանֆերը ձգձգվում է, քանի որ Կասիլյասն ու Լոպեսը չեն ցանկանում հեռանալ’

711

«Լևանտեի» և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը արդեն այս ամառ կարող է տեղափոխվել «Ռեալ»: Ինչպես հաղորդում է Football Espana-ն, դարպասապահի տեղափոխման հարցում խնդիր է դարձել այն, որ մադրիդցիների դարպասի երկու պահապանները՝ Կասիլյասն ու Լոպեսը,  այս ամռանը չեն ուզում հեռանալ թիմից: Ակումբում նպատակահարմար չեն համարում կազմում ունենալ երեք թանկարժեք դարպասապահներ:

 Կասիլյասը այս ամառ կարող էր տեղափոխվել «Արսենալ», սակայն լոնդոցիները նախապատվություն տվեցին Դավիդ Оսպինային՝ «Նիցցա»-ից: Դիեգո Լոպեսով հետաքրքրվում էր «Մոնակո»-ն, սակայն դարպասապահը կտրուկ հրաժարվեց հեռանալ «Ռեալ»-ից:

Նախորդ հոդվածը‘Оչոան հրաժարվեց «Լանս» տեղափոխվելուց’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Հովնանյան. Ժամանակն է, ժողովուրդը պետք է արթնանա — «Ազատություն»’