‘Կեյլոր Նավաս. «Ես կաշխատեմ շատ բան սովորել Կասիլյասից» ‘

659

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն իր կարծիքն է հայտնել թիմի հիմնական կազմում Իկեր Կասիլյասի հետ մրցակցության մասին:

«Ես բավականաչափ բարդ պահեր եմ ունեցել «Լևանտեի» նախկին դարպասապահ Գուստավո Մունուայի հետ, և ամեն оր աշխատում էի առաջ գնալ: Որոշել էի չհանձնվել, և մարզվում էի այնպես, ասես յուրաքանչյուր խաղի մեկնարկային կազմում էի լինելու:
Ես միշտ բոլորին հարգանքով եմ վերաբերվել և արել եմ այն ամենը, ինչ պետք է անեի: Ես կաշխատեմ սովորել Կասիլյասից և ինձ 100%-ով կներդնեմ խաղում:
Առայժմ ես կարող եմ մտածել այն մասին, ինչն արդեն տեղի է ունեցել, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում:

Միայն Անչելոտին գիտի, թե ով կլինի «Ռեալի» հիմնական կազմում», – ասել է Նավասը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 34,6 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. Գալուստ Սահակյանի ջիպը որ չլիներ, Հայաստանում պրոբլեմ չէ՞ր լինի’