Կենդանափոխության նախագահը. ՉԻ

502

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց էդ պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1990-1991-ին, երբ սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է»:

«ՉԻ». Մետամորֆոզ. այս տերմինը նշանակում է կերպարանափոխություն, կենդանիների մետամորֆոզ, մետաբոլիա: Մարդը նույնպես կենդանի է: Վահագն Խաչատուրյանը նույնպես մարդ է: Հետևաբար, նա նույնպես կարող է մետամորֆոզի ենթարկվել:

Այն աստիճան, որ 2020-ի 44-օրյա պատերազմի և պարտության հիմքերը 1990-1991-ին վերագրի: Նրա մոտ այնքան է խորացել մետամորֆոզը, որ հայտարարում է, թե 1990-1991-ին, երբ ինքը իշխանության ներկայացուցիչ էր, այդ մենք ենք Ադրբեջանի հետ մեր հարցերը փորձել լուծել պատերազմի միջոցով, այլ ոչ թե դա պարտադրված պատերազմ էր: Այսինքն, ըստ Վ. Խաչատուրյանի, այն ժամանակ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն կար, բայց ՀՀՇ-ական իշխանությունները գերադասեցին պատերազմի ճանապարհով հարցը լուծել:

Հաջորդ անգամ երևի կասի, թե այդ Հայաստանն է 1990-91-ին ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ, տարածքային պահանջներ ներկայացրել: 

Բայց ամենաապշեցուցիչն այն է, որ 2020-ի 44-օրյա աղետալի պատերազմը դեռևս 30 տարի առաջ կանխատեսած գործիչը մատը մատին չի խփել, որպեսզի այդ պատերազմը կանխվի, իր շեֆին չի հորդորել, որ արկածախնդրության գիրկը չընկնի և պետությունը կործանման եզրին չհասցնի: 

Մետամորֆոզը տենց բան է:

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըԱնհեթեթություն է՝ այսօրվա նվաստացուցիչ վիճակի համար անիծել 90-ականների հաղթանակը
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին (տեսանյութ)