‘Կենդանիներն ու թռչունները վերադառնում են Խոսրովի անտառ — ԱԻՆ’

4735

Խոսրովի անտառը վերադառնում է բնականոն կյանքին. ֆեյսբուքում այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Նանա Գնդոյանը։

«Խոսրովի արգելոցի վրա թռչում է 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան,-ռադիոկապի միջոցով Խոսրովի անտառից Ճգնաժամային կառավարման կենտրոն են զեկուցում տեղում աշխատող փրկարարները։- Դա նշանակում է, որ էլ ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են»։

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ կայացել է քննարկում նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների, մի շարք որսորդմիությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում համապատասխան փոփոխություն կկատարվի ՀՀ բնապահպանության նախարարի՝ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակների ու ժամկետների մասին հրամանում: Կկատարվեն համապատասխան սահմանափակումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մերձակա որսահանդակներում, որպեսզի վնաս չհասցվի հրդեհի պատճառով արգելանոցը լքած վայրի կենդանիներին։

 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ. Ռուսաստանում ոչնչացված հայկական ձուկը պատշաճ ստուգման չի ենթարկվել Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Չարբախի գերեզմանատան մոտ «Սանիտեկի» աշխատողների հետ ծեծկռտուքից հետո մարդ է մահացել ‘