‘Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է թողարկել’

1694

‘

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ:

ԿԲ-ից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ  dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը         1000 դրամ

Մետաղը և հարգը               արծաթ 9250

Քաշը                                     25,0 գ

Չափը                                   27,0 x 47,0 մմ

Որակը                                  պրուֆ

Դրամաշուրթը                     ատամնավոր

Տպաքանակը                      մինչև 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:   

‘

Նախորդ հոդվածը‘Իսրայելի դատարանը կոռուպցիայի գործով մեղավոր է ճանաչել նախկին վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը $320 հազարով վաճառել է իրեն պատկանող հողամասը ‘