‘Կենտրոնական բանկը պնդում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը օգտակար է ‘

1361

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

Նախորդ հոդվածը‘Զոհված օդաչուների հոգեհանգիստը Սուրբ Սարգիս եկեղեցում (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում վոլեյբոլի հանդիպման ժամանակ ահաբեկչության արդյունքում զոհվել է 50 մարդ’