‘Կենտրոնական բանկի նպատակները կփոխվեն’

5715

‘

Կառավարությունը հավանություն է տվել տալ օրենսդրական փաթեթին, որով փոխվում են Կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձեւավորման կարգն ու պայանները: Օրինագծի նախաձեռնումը պայմանավորված է նոր Սահմանադրության ընդունմամբ, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները:

Մասնավորապես, ԿԲ-ին է փոխանցվել նոր հիմնական նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը: Հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները: Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Այլ փոփոխություններով պայմանավորված՝ ԿԲ տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ: Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված՝ նախագծով սահմանվել է, որ ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե, կատարվել են ներքին և արտաքին աուդիտներին վերաբերող փոփոխություններ, հստակեցվել են կառավարման մարմինների իրավասությունները և այլն:

‘

Նախորդ հոդվածը‘Սավչենկոն կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում բացահայտվել է զենքի վաճառքով զբաղվող նեոնացիստների խումբ’