‘Կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալները’

658

Փետրվարի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,168,192 ԱՄՆ դոլար 406.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,129,343 ԱՄՆ դոլար 407.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Գիզիրյան. Ես ընդունել եմ իմ պարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել գեյ-լոբբիի գոյության վերաբերյալ տվյալները’