‘
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կայացել է նոր նախագահ Միշել Ջոտոդիայի երդմնակալության արարողությունը: Դա տեղի է ունեցել հիմգ ամիս անց այն բանից հետո, երբ «Սելեկա» դաշինքի գրոհայինները գրավեցին մայրաքաղաք Բանգին և տապալեցին երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին:
Ջոտոդիան Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (նախկինում՝ մինչև 20-րդ դարի կեսերը, եղել է Ֆրանսիայի գաղութը) թվով վեցերորդ նախագահն է, նա խոստացել է երկրում նոր ընտրություններ անցկացնել 18 ամսվա ընթացքում:
ԿԱՀ-ի նոր նախագահն ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության ինստիտուտը: Նա ընդհանուր առմամբ՝ տասը տարի ապրել է ԽՍՀՄ-ում, ամուսնացել է խորհրդային քաղաքացուհու հետ և ունի դուստր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘