‘Կենտրոնի ավելի քան 100 բնակարանի վրա գերակա շահ է ճանաչվել. Տարածքը կտան Մայրապետյանին ‘

2312

Վաղը կայանալիք կառավարության նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով պետք է մի ուշագրավ որոշում կայացվի: Երեւանի հենց կենտրոնում՝ Պռոշյան եւ Դեմիրճյան հասցեներում՝ Սիրահարների այգու մոտ գտնվող հսկայական մի տարածքի վրա պետք է ճանաչվի հանրային գերակա շահ: Դրանից հետո այդ տարածքը պետք է տրամադրվի Սամվել Մայրապետյանին՝ «քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»: Քաղաքապետարանը համապատախսան պայմանագիրը կնքելու է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հետ, որի սեփականատերերը Մայրապետյանն ու իր տիկինն են՝ Գոհար Քյալյանը:

Ի դեպ, նախագծում նշվում է, թե իբր նշված տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու խնդրանքով դիմել են հենց բնակարանների սեփականատերերը, որոնց բնակարանների վրա հանրային գերակա շահ է ճանաչվել:

Կառավարության որոշման նախգծում նաեւ նշվում է. «Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շենք-շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

ՀՀ կառավարության 19.02.2007թ. թիվ 168-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետով վերը նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ձեռքբերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»: Հաշվի առնելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում իրականացվող աշխատանքների ծավալը, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.02.2007թ. թիվ 168-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետում նշված հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերի դիմումը` փոխհատուցումը բնակարանային տարբերակով լուծելու վերաբերյալ` մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ՀՀ կառավարության 19.02.2007թ. թիվ 168-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետում նշված տարածքում որոշ սեփականատերերի չի ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծեր, որոշ սեփականատերերի ուղարկվել է` սակայն չի կնքվել պայմանագրերը: Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ կառավարության 19.02.2007թ. թիվ 168-Ն տվյալ սեփականության մասով համարվել է անվավեր: Անվավերության հետևանքով օտարվող սեփականության սեփականատերերին, ինչպես նաև այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատճառված վնասներ հատուցելու խնդիր մինչ օրս չի առաջացել, իսկ խնդրի  առկայության դեպքում հիմք ընդունելով  ձեռքբերողի և պետության միջև կնքված պայմանագրի համապատասխան դրույթները վնասը կհատուցի ձեռքբերողը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով»:

Ահա այն հասցեները, որոնց վրա հանրային գերակա շահ է ճանաչվել.

Պռոշյան 1-ին փակուղի տուն 1,  1/3,  2,  3,  3/4,  3/8,  3/9,  3/10,  7,  9,  9/1,  14,  14/3,  19,  20,  20/3,  36,  40, 54,  54/2,  58,  58/5,  60,  62/3,  70, 70/2,  72,  74

Պռոշյան 1-ին նրբանցք տուն 2,  3,  3/5,  3/14,  7,  11/6, 14,  14/2,  14/5,  19,  19/2,  20,  21,  24,  24/1,  26/1,  28/1,  30/1,  30/2,  36,  36ա,  39/3,  39/4,  39/7,  42,  42/1,  42/2,  44,  48,  52,  52/1,  54,  56,  58,  58/1,  58/2,  58/3,  58/5,  60,  60/3,  62,  62/1,  62/2,  62/3, 62/4,  70,  70/2, 70/3,  70/4,  72,  74,  74/3

Պռոշյան փողոց թիվ 3/1,  3/2,  3/4,  5,  5/1,   5ա,  5/4,  9,  9բ, 9/1,  9/4,  11,  11 և  11ա,  11/6,  35,  35/1,  35/2,  37,  39,  39/1,  41,  45,  47,  62,  125

Դեմիրճյան 40/9/

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի պետական այցով’
Հաջորդ հոդվածը‘Գլենդեյլում հայ համայնքը բողոքի ակցիաներով է դիմավորում Օբամային’