‘Կենտրոնում ավտոմեքենա է այրվել’

729

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր, ժամը 03.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Հյունդայի» մակնիշի  և «Լադա 015» մակնիշի 11LS740 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչից Լադա մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է ժամը 03.31-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհների վրա առկա է մերկասառույց’