‘Կենտրոնում ջուր չի լինի ‘

672

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 09.00-21.00, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի 16-40 զույգ և 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար-Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Я РАБ, Я ТРУС, Я ЛЕВОН ДЖАВАХЯН’
Հաջորդ հոդվածը‘Walk Free. Հայաստանը 57-րդն է «Ստրկության համաշխարհային ինդեքս» աղյուսակում’