‘Կեսգիշերին Նար-Դոսի փողոցում կրակոցներ են հնչել’

1660

Նար-Դոսի փողոցում, այսօր՝ հունիսի 16-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել, հաղորդում է News.am-ը: Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:

Կրակոցներ արձակած անձը հաշվառված է Սյունիքի մարզի Դարպաս գյուղում: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ բերման ենթարկել կրակողին:

Աղբյուրի համաձայն՝ նա ձերբակալվել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մ. Մելքումյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘ Դիմորդների 20 տոկոսն անբավարար է ստացել ֆիզիկայի ՄՊՔ-ից’